Թուրքիայի հարավում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է ՌԴ 4 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News

․

Թուրքիայի հարավում՝ Անթալիայի մոտ, տուրիստական ավտոբուս է վթարի ենթարկվել, որի հետևանքով ՌԴ 4 քաղաքացի զոհվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նշվում է, որ 22 ռուսաստանցիների օդանավակայան տեղափոխող ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը և վթարի ենթարկվել: Անթալիայում ՌԴ-ի գլխավոր հյուպատոսությունը հայտնում է, որ 4 ռուս զոհվել է, իսկ 5-ը ստացել է վնասվածք: Բոլոր տուժածները տեղափոխվել են տեղական բուժհաստատություններ: Վնասվածք ստացած ռուս զբոսաշրջիկներից երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: 

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս