Գնել Սանոսյանն ազատվեց Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News

Սանոսյան

Կառավարության որոշմամբ՝ Գնել Սանոսյանն ազատվել է Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Գնել Սանոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից»,– ասված է որոշման մեջ։

 --00—ՄՀ