Կիևը պատրաստ է հայ-ուկրաինական համագործակցության զարգացմանը․ Ուկրաինայի վարչապետ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News   

կոլաժ

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: 

AnalitikaUA.net-ի հաղորդմամբ՝ ուղերձում մասնավորապես ասված է․

«Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ:

Համոզված եմ, որ Ձեր պրոֆեսիոնալիզմը և քաղաքական փորձը կնպաստեն Ուկրաինայի և Հայաստանի միջև գործընկերային հարաբերությունների հաստատմանը:

Ցանկանում եմ հավաստիացնել Ձեզ, որ Ուկրաինայի կառավարությունը պատրաստ է բոլոր ոլորտներում հայ-ուկրաինական համագործակցության կառուցողական և փոխշահավետ զարգացմանը:

Հույս ունեմ, որ տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը զգալիորեն կխթանի մեր երկրների միջև առևտրատնտեսական համագործակցությունը:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, հարգելի պարոն վարչապետ, քաջառողջություն, բարեկեցություն և նորանոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու գործունեության մեջ՝ ի շահ հայ ժողովրդի»:

 --00—ՄՀ