Ու՞մ առաջադրեցին ԱԺ անցած խմբակցությունները խորհրդարանի նախագահի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 2, 24News

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրեց Ալեն Սիմոնյանի թեկնածությունը։

«Հայաստան» խմբակցությունը խորհրդարանի խոսնակի պաշտոնում առաջադրել է կալանավորված պատգամավոր Մխիթար Զաքարյանի, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ կալանավորված պատգամավոր Արթուր Սարգսյանի թեկնածությունները։

Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտնել էր, որ ԱԺ փոխխոսնակի պաշտոնում խմբակցություն առաջադրելու է իր թեկնածությունը։ Մյուս խմբակցությունները դեռ չեն հայտնել իրենց թեկնածուների անունները։ 

--00--ԿԿ