Այս պատերի ներքո մարդիկ են սպանվել. Արսենյանը՝ անվտանգության միջոցառումների մասին

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 2, 24News

Ես գալիս եմ աշխատելու տրամադրությամբ, քանի որ Հայաստանի Հանրապետությանը պետք է լուծել այն խնդիրների թնջուկը, որ մենք ունենք։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նորընտիր պատգամավոր Գուրգեն Արսենյանը։

«Գալիս ենք մեր պարտականությունները կատարելու։ Ընդդիմության հետ աշխատանքը կախված է իրենցից»,- ասաց Արսենյանը

Անդրադառնալով անվտանգության միջոցառումներին՝ պատգամավորը շեշտեց․

«Հայաստանի հանրապետության Խորհրդարանում հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները չեն վերաբերում միայն այս խորհրդարանի գործունեությանը։ Տեսել ենք, որ այս պատերի ներսում տեղի է ունեցել ահաբեկչական գործողություն, պետք է հաշվի առնենք ժամանակահատվածը, որտեղ ապրում ենք»,- ասաց Արսենյանը։

--00--ԿԿ