Գեղարքունիքի մարզում բախվել են 06-ն ու КамАЗ-ը. վերջինս գլխիվայր շրջվել է

ԵՐԵՎԱՆ,  ՕԳՈՍՏՈՍԻ 1,  24News

վթար

Օգոստոսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:   Ժամը 13:00-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 8.5 կմ հատվածում, բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 26-ամյա Արման Հովհանյանի վարած ՎԱԶ-2106 մակնիշի և 54-ամյա Արթուր Սարգսյանի վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով КамАЗ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն:   Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:

 --00—ՄՀ  

Տեսանյութեր

Live

Լրահոս