Ժիրինովսկու հայտարարությունը սկանդալ է հարուցել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև

ԵՐԵՎԱՆ,  ՕԳՈՍՏՈՍԻ 1,  24News

ժիրինովսկի

Ադրբեջանում ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է երկրի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա են հղել՝ երկրի ղեկավարության մասին Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսկացության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու հայտարարության հետ կապված։ Այս մասին հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը։

«Հանդիպման ընթացքում մտահոգություն և բողոք է փոխանցվել՝ ՌԴ Պետդումայի պատգամավորի վիրավորական հարտարարության հետ»,- աղբյուրի փոխանցմամբ՝ ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում։

Խոսքը «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյի եթերում քաղաքական գործչի ունեցած ելույթի մասին է, երբ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակին՝ վերջինս ասել էր. «Ռուսաստանը պետք է վերադառնա Ռուսական կայսրության և ԽՍՀՄ բոլոր տարածքներ: Հարավային Կովկասը մեր ազդեցության գոտին է»:  
 
Որպեսզի ռուս զինվորների շրջանում այնտեղ զոհեր չգրանցվեն, Ժիրինովսկին կոչ է արել կանչել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ասել նրան. «Իլհամ, քո հայրը իմաստուն մարդ էր, այդ իսկ պատճառով, դու ունես այն տարածքը, որն ուզում ես, սակայն ոչ մի ռուս զինվորի ոչ ոք իրավունք չունի անգամ ծուռ նայել: Հասկացա՞ր ինձ, Իլհամ»:

Այնուհետև Ժիրինովսկին հավելել էր, որ «Ադրբեջանում բռնապետություն է, և եթե Բայդենը ցանկանա, Ալիևին գահընկեց կանեն երկու շաբաթվա ընթացքում, և նրան կկարողանա փրկել միայն Ռուսաստանը, ինչպես փրկեց Փաշինյանին»:

 --00—ՄՀ