Խաբարովսկում Սու-35Ս ինքնաթիռ է կործանվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

ինքնաթիռ

Ռուսաստանի Դաշնության Խաբարովսկի երկրամասում պլանային թռիչքի իրականացման ժամանակ Սու-35Ս է ինքնաթիռի շարժիչը խափանվել է: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին: Օդաչուն ինքնանետվել է. որոնողական խմբերն օպերատիվ կերպով նրան հայտնաբերել են, վերջինիս առողջությանը սպառնացող վտանգ չկա: 

Նախնական տվյալների համաձայն՝ կործանիչն ընկել է Օխոտի ծովը։ 
Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն:

--00--ԱԹ