Թուրքիայի հետ պետք է ընդհանուր շահեր գտնել և խոսել. Անկարան չի երազում հարձակվել ՀՀ-ի վրա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

«Թուրքիան չի երազում Հայաստանի վրա հարձակվելու մասին, նրան ձեռք է տալիս հարաբերություններ ունենալը։ Թուրքիայի հետ պետք է ընդհանուր շահեր գտնենք և խոսենք նրանց հետ»,- այս մասին 24TV֊ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց հրապարակախոս, պատմաբան Հրանտ Տեր֊Աբրահամյանը։  

«Մենք Թուրքիայի հետ պետք է խոսեինք դեռևս պատերազմից առաջ, երբ ուժեղ դիրքերում էինք, այլ ոչ թե սպասեինք ձախողվելուց հետո, իսկ եթե Նիկոլ Փաշինյանը խոսում է պանթյուրքիզմի մասին, ապա հաջորդ օրը Հայաստանը պետք է հռչակվի Կրասնոդարի մարզ»,-հավելեց մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում։