Տավուշի ոստիկանները հայտնաբերել են 25-ամյա երիտասարդին կրակած անձին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 31,  24News 

ոստիկանություն

Հուլիսի 30-ին, ժամը 07.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի հետին մակերեսի ծակած վերք, օտար մարմին» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 25-ամյա տղամարդ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: 

Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում ծագած վիճաբանության ժամանակ 37-ամյա տղամարդը գազային կամ օդաճնշիչ զենքից կրակել է 25-ամյա երիտասարդի մեջքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ժամը 12.40-ին 37-ամյա տղամարդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն, որ օդաճնշիչ հրացանից կրակել է երիտասարդի թիկունքին։

Տղամարդը ներկայացրել է հանցագործության գործիք «HATSAN 90» գրառմամբ օդաճնշիչ հրացանը՝ երեք գնդակներով:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է քննություն։

--00--ԱԹ

Տեսանյութեր