Մեր նպատակն է, որ բոլոր բնակավայրերը միացված լինեն լայնաշերտ ինտերնետ կապին. Հայկ Չոբանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

«Երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի զարգացումը, մեր առջև կանգնած մարտահրավերների հաղթահարումը հնարավոր է ապահովել միայն բարձր հավելյալ արժեք ապահովող ուղղությամբ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտով։

Այս ամիսների ընթացքում մենք ստեղծել ենք որոշակի ենթակառուցվածք, որպեսզի ռազմարդյունաբերության ոլորտում որևէ գաղափար դուրս չմնա ուշադրությունից և մտնի մասնագիտական քննարկման դաշտ. այստեղ կարևոր է մասնավորի հետ շփման հարթակների զարգացումը»,- ասում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը: 

«Մեր նպատակն է, որ ՀՀ բոլոր բնակավայրերը միացված լինեն լայնաշերտ ինտերնետ կապին»,- նշում է նախարարի պաշտոնակատարը:

Մանրամասները՝  Կառավարության տեսանյութում:

--00--ԱԹ