Հրդեհ Մասիս քաղաքում. տներից մեկի բակում այրվել է անասնակեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

ԱԻՆ

Հուլիսի 31-ին, ժամը 11։57-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 5-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:09-ին, մարվել՝ 14:09-ին:

Պարզվել է, որ այրվել են 4-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 60 քմ) և 5-րդ փողոցի տներից մեկի բակում կառուցված ծածկի փայտե կատուցատարրերը (մոտ 35 քմ), ծածկի տակ կուտակած անասնակերը (մոտ 100 քմ) և վառելափայտ (մոտ 1 խմ):

--00--ԱԹ

Տեսանյութեր