Մեկնարկել են Condor ավիաուղիների Ֆրանկֆուրտ - Երևան - Ֆրանկֆուրտ երթուղով չվերթները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

Հասարակական

Condor ավիուղիները սույն թվականի հուլիսի 31-ից մեկնարկել է Ֆրանկֆուրտ - Երևան - Ֆրանկֆուրտ երթուղով չվերթերը:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ օր:

«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ condor.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ»,- ասված է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ հաղորդագրության մեջ:

--0--ԿԿ

Տեսանյութեր