Ադրբեջանցիները հայտնում են հավանական մարտական կորստի մասին․ պաշտոնական հաստատում չկա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

Հասարակական

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքը գրում է

«Ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ հուլիսի 29-ի գիշերը Արցախի օկուպացված Մարտունու շրջանում անհայտ պայմաններում մահացել է զինծառայող Ասլանով Շամիլ Մայիս օղլուն (Aslanov Şamil Mayis oğlu)։

Տեղեկությունն առայժմ պաշտոնապես հաստատված չէ, սակայն սոցցանցերում շրջանառվում է դիպուկահարի կրակոցից գլխի շրջանում մահացու վիրավորում ստանալու վարկածը»։

--0--ԿԿ