Խաղաղապահները մեկ շաբաթում ապահովել են ավելի քան 2000 ավտոմեքենայի անվտանգ մուտքը ԼՂ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 31,  24News

խաղաղապահներ

 Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները մեկ շաբաթում ապահովել են Լաչինի միջանցքի երկայնքով Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ ավելի քան 2000 ավտոմեքենայի անվտանգությունը:

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները շարունակում են իրականացնել կողմերի սահմանազատման գծում հրադադարի ռեժիմի պահպանման մոնիտորինգի և Լաչինի միջանցքի երկայնքով երթևեկության անվտանգության ապահովման, սննդամթերքի և տարատեսակ ապրանքների փոխադրման խնդիրներ:

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը հագեցած են «Блокпост» կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրազենային զենքերից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքի բազմակողմանի դիտարկումներ իրականացնելու համար:

  --00—ՄՀ