Արտաշատում բախվել են բեռնատար ГАЗель-ն ու Toyota-ն․ վերջինս էլ բախվել է ճաղավանդակներին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 31,  24News

ճանապարհ

Հուլիսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։10-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցից դեպի Երևան-Երասխ մայրուղի տանող ճանապարհահատվածում բախվել են Արտաշատ քաղաքի բնակիչներ 35-ամյա Արտակ Վարդանյանի վարած բեռնատար ГАЗель մակնիշի և 34-ամյա Գագիկ Վարդանյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները։ 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե ճաղավանդակներին։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։  Փրկարարաները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու և սահմանազատել տարածքը։ 

--00—ՄՀ