ՊԲ զինծառայողները Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում մեկ աճյուն են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News   

ՊԲ

ՊԲ զինծառայողների մասնակցությամբ հուլիսի 30-ին զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։

Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է մեկ զինծառայողի աճյուն։

Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 1620 աճյուն:

--00—ՄՀ