Հարսանիքի շտապող Mercedes-ի վարորդը բախվել է Opel-ին. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News

Հասարակական

Հուլիսի 30-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Շանգրիլա» խաղատան դիմաց ճակատ-ճակատի բախվել են Mercedes G 63 մակնիշի 10 QC 777 համարանիշի և Opel մակնիշի 36 XR 485  համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 հոգի՝ օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Յաշիկի» վարորդը, ով դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Opel-ին։ «Յալշիկի» վարորդը սպասում էր իր «յաշիկավոր» ընկերներին, ովքեր շարասյունով պետք է մեկնեին Աբովյան քաղաքում մասնակցելու հարսանեկան արարողությանը։ 

--00--ԿԿ