ՌԴ-ն փորձում է կանխել պատերազմը. Բաքուն ամեն ինչ անում է, որ սահմանի գյուղերը դատարկվեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

«Ադրբեջանը ստեղծում է մի իրավիճակ, որ ՀՀ սահմանապահ գյուղերի բնակիչները հեռանան»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։   

Նահապետյանի համոզմամբ, պատերազմից հետո առաջին անգամ Վերին Շորժայում տեղի ունեցավ առաջին լուրջ բախումը, մերոնք ետ մղեցին թշնամուն։

Նրա կարծիքով, Ադրբեջանը ուզում է, որ ՀՀ-ն Արցախը ճանաչի Ադրբեջանի կազմում, իսկ Ռուսաստանը թեկուզ զիջումների գնով փորձում է կանխել մեծ պատերազմը։

Հայկ Նահապետյանը կարծում է նաև, որ իշխանությունը ճիշտ է անում՝ խորացնելով ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական համագործակցությունը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ