Human Rights Watch-ը դատապարտել է Բաքվում հայ գերիների ապօրինի քրեական հետապնդումները

 ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

նկար

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Գիորգի Գոգիան թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է Բաքվում հայ գերիների դատավարությանը։

 «Ադրբեջանի կողմից հայ գերիների քրեական հետապնդումը սահմանի անօրինական հատման մեղադրանքով Ժնևի 3-րդ կոնվենցիայի խախտում է։ Գերի ընկած զինվորներին պետք է տրվի գերու կարգավիճակ, և նրանք պետք է վերադարձվեն ռազմական գործողությունների ավարտից հետո»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Գոգիան։

Հիշեցնենք, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը շինծու մեղադրանքներով 6 տարվա ազատազրկման է դատապարտել ևս 13 հայ ռազմագերու։

--00—ՄՀ