44-օրյա պատերազմում զոհված 22 հերոսի հիշատակին հուշահամալիր է բացվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

ՊՆ

3-րդ զորամիավորման զորամասերից մեկում բացվել է հուշահամալիր` նվիրված 44-օրյա պատերազմում զոհված 22 անմահ հերոսների հիշատակին։

ՊՆ

Միջոցառմանը ներկա են եղել բարձրաստիճան սպաներ, ծնողներ, հարազատներ և հյուրեր։ Օրհնության խոսք է ասել Տավուշի թեմի առաջնորդ տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, զոհվածների հարազատներին իրենց զորակցությունն է հայտնել զորամիավորման հրամկազմը։

ՊՆ

--00—ՄՀ