Իրանի ԱԳՆ-ն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել տարածաշրջանում խաղաղություն հաստատել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

Խաթիբզադե

Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի ու Ադրբեջանի շփման գծում ստեղծված լարվածությանն ու բախումներին: Այս մասին հայտնում է Irna-ն: Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, մտահոգություն հայտնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող բախումների առթիվ, ցավ է հայտնել երկու կողմերից զոհերի և վիրավորների առկայության հետ կապված, կողմերին կոչ արել զսպվածություն ցուցաբերել և ընդգծել «սահմանային վեճերի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը»:

Խաթիբզադեն նաև նշել է, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ հաղթահարել լարվածությունը, հարգել միջազգայնորեն ճանաչված սահմանները և կայուն խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում: Նա նշել է, որ Իրանը պատրաստ է կողմերին ցանկացած օժանդակություն ցուցաբերել տարածաշրջանում ամուր խաղաղություն հաստատելու համար:

--00--ԱԹ