Ռուսական սահմաններին ՆԱՏՕ-ի ակտիվությունը ստիպում է միջոցներ ձեռք առնել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

1.jpg

Ռուսական սահմաններին ՆԱՏՕ-ի ակտիվությունը ստիպում է միջոցներ ձեռք առնել: Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը` ԶԼՄ-ների հետ հանդիպմանը` մեկնաբանելով Վրաստանում սկսված բազմազգ Spirit 2021 զորավարժությունները, որին մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ ու գործընկեր 15 երկրներից 2 500 զինվորականներ, այդ թվում` ադրբեջանցի:

«Սա լրացուցիչ ապացույց է այն բանի, որ ՆԱՏՕ-ն իր ռազմական ենթակառուցվածքով մեր սահմանների շուրջ է, ոչ միայն մեր սահմանների մոտ է, այլև առնչվում է մեր սահմաններին: Սա, իհարկե, մեր կողմից ուշադիր հետևելու առարկա է»,- ասել է նա՝ հույս հայտնելով, որ ՆԱՏՕ-ի զորավարժությունների սցենարը չի ենթադրում ՌԴ դեմ քողարկված գործողություններ:

--00--ԱԹ