Տոկիո-2020. Մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը Ճապոնիան է

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 28, 24News

․

Տոկիոյի Օլիմպիական խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը չի փոփոխվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հերթական մրցումային օրվա ավարտից հետո առաջատարը Ճապոնիայի թիմն է:

Նրանք ունեն 13 ոսկե, 4 արծաթե և 5 բրոնզե մեդալ: Երկրորդ տեղում Չինաստանի ընտրանին է` 12 ոսկե, 6 արծաթե և 9 բրոնզե: Եվ եռյակի վերջում ԱՄՆ ընտրանին է 11 ոսկե, 11արծաթե և 9 բրոնզե մեդալ:

Տոկիոյի Օլիմպիական խաղերում ընդգրկված են 33 մարզաձևեր, իսկ մրցումները կանցկացվեն 43 մարզադահլիճում, որոնցից 25-ն արդեն իսկ կային, 8-ը նոր են կառուցվել, իսկ 10-ը ժամանակավոր բնույթ են կրում:  Ընդհանուր հաշվարկով կխաղարկվի մեդալների 339 զույգ հավաքածո՝ 33-ով ավելի, քան Ռիո դե Ժանեյրոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերում էր: Նախորդ Խաղերի համեմատ այստեղ ավելացել են կարատեն, սերֆինգը, ժայռամագլցումը և սքեյթբորդը:

--00--ԱՀ