Քաղաքապետարանը հայտարարում է Օպերայի հարակից տարածքների վերականգնման մրցույթ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News

օպերա

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Օպերայի հարակից տարածքների վերականգնման և բարեկարգման աշխատանքների բաց մրցույթ: Այս մասինհայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 16 մլն ՀՀ դրամ, որից՝

- առաջին մրցանակ ՝ 8 մլն ՀՀ դրամ,

- երկրորդ մրցանակ՝ 5 մլն ՀՀ դրամ,

- երրորդ մրցանակ՝ 3 մլն ՀՀ դրամ:

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից՝ Ազատության հրապարակի ու դրա շրջակայքի, Մեսրոպ Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաների, Թումանյան և Տերյան փողոցներով պարփակված գոտու (ներառյալ Կարապի լիճը) վերականգնման ու բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով Երևանի քաղաքապետարանը հայտարարում է լանդշաֆտային ճարտարապետություն-դիզայն հայեցակարգի բաց հրապարակային մրցույթ:

- Մրցույթի նպատակներից է քաղաքային նշանակության հանգստի գոտու գեղագիտական գրավիչ միջավայրի, քաղաքացիների հանգստի համար էկոլոգիապես կայուն, հարմարավետ տարածության ստեղծումը:

- Գաղափարի հիմքում ընկած է Երևան քաղաքի պատմական միջուկում՝ պահպանության գոտում ծավալատարածական դոմինանտների ընկալման տեսարանների մեծացումը, համահունչ կազմակերպված էկոլոգիապես բարելավված լանդշաֆտի ստեղծումը՝ նպաստելով մշակութային ժառանգության պահպանմանը, ինչպես նաև տարածքի զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելը:

--00—ՄՀ