Կանոնավոր արյունատվությունը խրախուսվում է. Արյունաբանական կենտրոն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News

արյուն

Ռ․ Հ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնից տեղեկացնում են․

«Ինչպես միշտ, այնպես էլ այսօր ՀՀ ԱՆ «Պրոֆ․Ռ․Հ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն»-ի Արյան բանկի պաշարները բավարար են ազգաբնակչության կարիքները հոգալու համար։

Հարկ է նշել սակայն, որ կանոնավոր արյունատվությունը խրախուսվում է․ արյան փոխներարկում կարող է անհրաժեշտ լինել յուրաքանչյուրիս՝ ցանկացած պահի»։

--00--ԱԹ