Քաղաքական դիակները պատերազմից հետո ողջ-առողջ են. Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News

Հասարակական

Ուռուցքը որ հենց սկզբից լիարժեք չես բուժում՝ կրկնվում է: Վերադառնում է ավելի ագրեսիվ ու չարորակ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Հունիսի 20-ից հետո մի զարմացեք՝ որ հիմնական օջախը չհեռացվեց, մանր-մունր պզուկները առավել ևս գլուխ են բարձրացնելու:

Քաղաքական դիակները պատերազմից հետո ողջ-առողջ են:

Մեր 5000 տղաները չկան: Այսօրվամից՝ ևս երեքը...

Բայց դա չի հետաքրքրում իրեն հայ ժողովրդի տեղ դրած նիկոլական ընտրազանգվածին:

Զանգվածային սուիցիդը շարունակվում է»,- գրել է նա: