Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական գործընթացը չպետք է տեղի ունենա ուժի ազդեցության ներքո

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News

Լաքոթ

Ֆրանսիան քաղաքական գործընթացների վերսկսման կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին, որը պետք է լինի արդար և չպետք է տեղի ունենա ուժի կամ այլ ազդեցության ներքո, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  Էրեբունու հնագիտական պեղումներն ավարտելու կապակցությամբ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:

«Այս պահին, երբ այս միջոցառումն ենք իրականացնում(Էրեբունու հնագիտական պեղումներն ավարտելու առթիվ մամուլի ասուլիս – խմբ.), ՀՀ տարածքում`  Գեղարքունիքի մարզում զինված գործողություններ են ընթանում: Բնականաբար, մտքով զոհված զինվորների և նրանց ընտանիքների հետ ենք: Մենք նաև գիտակցում ենք, որ այս ամենը տեղի է ունենում մի կոնտեքստում, երբ հայ-ադրբեջանական սահմանին վատթարացում կա: Սրանք իրադարձություններ են, որոնք առաջացնում են Ֆրանսիայի անհանգստությունը, որովհետև այն նաև հրադադարի խախտում է, դրա պատճառով նաև Հայաստանի սահմաններին անվտանգային իրավիճակի վատթարացում է գրանցվում: Այս համատեքստում Ֆրանսիան կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական գործընթացները վերսկսել, բայց այդ գործընթացը պետք է լինի արդար և չպետք է տեղի ունենա ուժի կամ այլ ազդեցության ներքո:  Բնականաբար, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում շփումներ կան Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, որպեսզի նախ և առաջ իրավիճակի հանգստացմանը մեր ներդրումը ունենանք: Եվ երբ ժամանակը գա, արդեն մեր ներդրումը ունենանք քաղաքական գործընթացի վերսկսման մեջ»,- ասել է Լաքոտը:

Դեսպանը նշել է, որ Ֆրանսիայի հիմնական մտահոգությունը Հայաստանի սահմանային իրավիճակն է:

«Բնականաբար, այն մեր մտքում է, և մենք չենք մոռանում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ուրիշ կետերի մասին, որոնց կատարման հետ կապված դեռ խնդիրներ կան, մասնավորապես, Ադրբեջանում պահվող բոլոր ռազմագերիների ազատ արձակման կետը»,- հավելել է դեսպանը:

Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հուլիսի 28-ին ժամը 03:40-ի սահմաններում հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում, ընթանում են տեղային մարտեր: Մարտական գործողությունների արդյունքում, ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երեք զինծառայող վիրավոր են:

Հայկական դիրքերի ուղղությամբ հարձակում նախաձեռնած ադրբեջանական ստորաբաժանումները, ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։ Ռուսական կողմի միջնորդությամբ կողմերը հրադադարի պայմանավորվածություն են ձեռք բերել:

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս