Սոթքից հրատապ տարհանվել է գիշերային հերթապահություն իրականացնող 150 աշխատակից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News 

հանք

Ադրբեջանական այսօրվա կրակոցների պատճառով դարձյալ խաթարվել է Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքը, խախտվել են աշխատողների իրավունքները: Հրատապ տարհանվել է գիշերային հերթապահություն իրականացնող 150 աշխատակից: Այս մասին հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջը։

«Այս փաստը ստուգվել և հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից: Արձանագրվել է նաև այս մասին «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության պաշտոնական հաստատումը»,- հայտնում է ՄԻՊ-ը։

--00—ՄՀ