Քննություն է նշանակվել՝ պետբյուջեից լրացուցիչ միջոցներ տրամադրելու հանգամանքի առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News

Հասարակական

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 27-ին որոշում է ստորագրել, որով ծառայողական քննություն է նշանակվել՝ պետբյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցներ տրամադրելու հանգամանքն ուսումնասիրելու համար:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով, 220-րդ, 226-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 814-Ն որոշումը՝

1. Նշանակել ծառայողական քննություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1192-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) ընդունման անհրաժեշտությունը հիմնավորող հանգամանքները, այդ թվում՝ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցներ տրամադրելու հանգամանքն ուսումնասիրելու համար:

2. Ծառայողական քննությամբ պարզաբանել հետևյալ հարցերը՝

1) որոշման ընդունման անհրաժեշտությունը հիմնավորող փաստերը, դրանց առաջացման պատճառները, պայմանները և առաջացած հետևանքները.

2) պատասխանատու անձանց շրջանակը, նրանց մեղավորության աստիճանը:

3. Ծառայողական քննություն անցկացնելու և վարելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ՝ հետևյալ կազմով`

Արթուր Հովսեփյան – վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ,

Լուսինե Ալեքսանյան – վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ,

Հայկ Կեսոյան – վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ,

Սեդրակ Սիմոնյան – վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի տեղակալ»

--00--ԿԿ