Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News

ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը նոր տեղեկություններ է հաղորդում սահմանային իրավիճակի մասին:

«Հայկական դիրքերի ուղղությամբ հարձակում նախաձեռնած ադրբեջանական ստորաբաժանումները, ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։ Փոխհրաձգությունը շարունակվում է։

Հայ-ադրբեջանական սահմանի մնացած հատվածներում իրադրությունը կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո»,- հայտնում են ՊՆ-ից։

--00--ԱԹ