Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3666 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News 

կորոնավիրուս

Վրաստանում շարունակվում է պահպանվել համաճարակային բարդ իրավիճակը: Հուլիսի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3666 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 407 689 է: Այս մասին գրել է Aliq.ge-ն։

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1335 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 376 088 մարդ:

Երկրում վարակից մահացել է ևս 17 մարդ, ընդհանուր՝ 5 731:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 8,68 %:

--00—ՄՀ