Կալանավորված անձի համար բերված սառնարանից հայտնաբերվել են արգելված իրեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News

Հասարակական

Հուլիսի 26-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել ազգականի կողմից կալանավորված անձ Գ. Մ.-ի անվամբ որպես հանձնուք բերված սառնարանը: Զննությամբ սառնարանի վերին հատվածում հատուկ պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են 6 բջջային հեռախոս և բջջային հեռախոսի 7 լիցքավորիչ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

--00--ԿԿ

Տեսանյութեր