Թուրքիայի մեջլիսի նախագահը կայցելի օկուպացված Շուշի և Վարանդա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News

Տարածաշրջան

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի խոսնակ Մուստաֆա Շենթոփն Ադրբեջան-Պակիստան-Թուրքիա խորհրդարանի նախագահների եռակողմ առաջին հանդիպմանը մասնակցելու նպատակով մեկնել է Ադրբեջան: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Հուլիսի 27-ին Բաքվում կայանալիք հանդիպմանը տեղի կունենա «Բաքվի հռչակագրի» ստորագրման արարողությունը: Արարողությունից առաջ Շենթոփը, ինչպես նաև մյուս խորհրդարանների նախագահները կհանդիպեն Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Հուլիսի 28-ին ակնկալվում է Թուրքիայի մեջլիսի նախագահի հանդիպումն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Թուրքիա վերադառնալուց առաջ նա այցելելու է ադրբեջանական ուժերի կողմից օկուպացված Շուշի և Վարանդա (Ֆիզուլի):

--00--ԿԿ