Ադրբեջանում 2 հայ գերու գործով հերթական ապօրինի դատն է անցկացվում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News

բաքու

 Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում, հուլիսի 26-ին, շարունակվում է հայ ռազմագերիներ Դավիթ Տիգրանի Դավթյանի և Գևորգ Ռուբենի Սուջյանի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործով դատավարությունը:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Դավիթ Դավթյանին և Գևորգ Սուջյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 276 (լրտեսություն), 228 (ապօրինի զենքի ձեռքբերում կամ կրում), 279 (օրենսդրությամբ չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծում), 318 (պետական սահմանի ապօրինի հատում) հոդվածներով:

  --00—ՄՀ