Չկա աղմուկ առանց բարիքի. աղմուկի շնորհիվ Դպրաբակ գյուղի Վրեժ Վարդանյանը հովիվ է գտել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News

Հասարակական

Նախորդ հինգշաբթի մեծ աղմուկ բարձրացավ, երբ ես ասեցի, որ Հայաստանում հովիվների պահանջարկ կա և լրագրողի խնդրանքով կոնկրետ նշեցի Դպրաբակ գյուղի Վրեժ Վարդանյանի մասին, ով երկար ժամանակ չէր կարողանում հովիվ ճարել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, ով իր գրառումը վերնագրել է «Չկա աղմուկ առանց բարիքի»:

«Ուրախությամբ պետք է նշեմ, որ այդ աղմուկի շնորհիվ մի երիտասարդ գնացել է Վրեժի մոտ ու աշխատանքի ընդունվել։

Ես ուրախ եմ, Վրեժն ու հովիվը` ևս»,-գրել է նա։

--00--ԿԿ