Արման Թաթոյանն արտահերթ զեկույց է ներկայացրել Երասխի կրակոցների փաստով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 24, 24News

նկար

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը նոր արտահերթ զեկույց է ներկայացրել անգլերենով ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի 2021 թ. հուլիսի 14-21 կրակոցների և մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ:

Զեկույցում ցույց են տրված Երասխում Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքների արդյունքները, ապացույցներով են ներկայացված համայնքի բնակիչների իրավունքների վտանգներն ու խախտումների փաստերը: Ցույց է տրված նաև դրանց կապը ՀՀ սահմանային մյուս հատվածներում՝ բնակավայրերի հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի հրահրած կրակոցների հետ, նույնական տրամաբանությունը:

նկար

--00—ԼՄ