2021-ի 1-ին կիսամյակում ոստիկանների նկատմամբ կիրառվել է 55 կարգապահական տույժ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

նկար

2021 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 647 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:
Կատարված ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 55 կարգապահական տույժեր, այդ թվում՝

- հայտարարվել է «Նկատողություն»` 34,
- հայտարարվել է «Խիստ նկատողություն»` 6,
- ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 15:

ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել և նախաքննական մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննությունների 22 նյութեր: Դրանցից.

- 5-ով նյութերը քննարկման փուլում են,
- 5-ով քրեական գործ հարուցելը մերժվել է (1-ը՝ բողոքի, 4-ը՝ հանցակազմի բացակայության հիմքերով),
- 12-ով հարուցվել են քրեական գործեր, որոնցից՝
- 2-ը կարճվել են /հանցակազմի բացակայության հիմքով/,
- 9-ը գտնվում են նախաքննության փուլում,
- 1-ն ուղարկվել է դատարան և գտնվում է դատաքննության փուլում։

2021 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 2 նիստ, որոնց ընթացքում քննարկվել է ոստիկանության 12 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 11 նյութ:
Կարգապահական հանձնաժողովի որոշմամբ ՀՀ ոստիկանության պետի հրամաններով ոստիկանության 12 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր, մասնավորապես՝ 2 ծառայողի հայտարարվել է «Խիստ նկատողություն», իսկ 10-ն ազատվել են ՀՀ ոստիկանությունում ծառայությունից:

--00—ԼՄ