Շիրակցի 13 գերիները Բաքվում դատապարտվել են 6 տարվա ազատազրկման

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

նկար

Բաքվի Վերաքննիչ դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել շիրակցի 13 հայ գերիներին: Ինչպես հայտնում է «Սպուտնիկ»-ի ադրբեջանական ծառայությունը, նրանք իրենց պատիժը կկրեն խիստ ռեժիմի բանտում, որից հետո նրանց կարտաքսեն:

Հայ գերիները մեղադրվում են իբրև թե ահաբեկչական հարձակումների և այլ հանցագործությունների համար։

Հիշեցնենք, որ մեղադրյալի աթոռին են Հայկազ Հովհաննիսյանը, Վարազդատ Մանուկյանը, Դավիթ Ստեփանյանը, Լևոն Թոսունյանը, Արթուր Բաղդասարյանը, Սերոբ Ավագյանը, Վարազդատ Հարությունյանը, Ժորա Մանուկյանը, Հրայր Հերաբյանը, Նարեկ Գասպարյանը, Գրիգոր Կյուրեղյանը, Աշոտ Գևորգյանը և Մարտին Աղրամանյանը։

Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության գլխավոր քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ 2020 թվականի դեկտեմբերի 13-ին, Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում, հայ ռազմագերիների գերեվարման կապակցությամբ, որոնք մեղադրվում էին, իբր նոյեմբերի 9-ի միացյալ հայտարարությունից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներ ներթափանցելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ նրանք պատրաստվում էին ահաբեկչական գործողություններ իրականացնել այնտեղ։

--00--ԱԹ