ՌԴ-ն կողջունի ԼՂ հարցով ԵՄ միջնորդական ջանքերը. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

Պեսկով

Ռուսաստանը կողջունի  ԵՄ միջնորդական ջանքերը ղարաբաղյան բանակցություններում, եթե դրանք կօգնեն կյանքի կոչել առկա պայմանավորվածությունները։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին նշել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: 

«Եթե միջնորդական ջանքերը կայունություն, կանխատեսելիություն են բերում և օգնում են առկա պայմանավորվածությունների կյանքի կոչմանը, ապա դրանք միայն կարելի է ողջունել: Ընդհանուր առմամբ այս ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը վատը չէ»,- ասել է նա:

--00--ԱԹ