ՀՀ նախագահը ստացել է Արշակ Կարապետյանին պաշտոնից ազատելու առաջարկ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News

Քաղաքական

Հանրապետության նախագահը վարչապետի պաշտոնակատարից առաջարկ է ստացել Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ: Այս մասին 24News-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմից:

Նշենք, որ 24News-ը պաշտպանության նախարարությունից տեղեկացավ, որ Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

--00--ԿԿ