Բանակցություններից հետո Ադրբեջանում հայտնված կոմբայնավարը և կոմբայնը վերադարձվել են․ ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News

,

Հուլիսի 19-ին միջադեպ է գրանցվել Սյունիքի մարզի Տեղ գյուղի սահմանային հատվածում: Համայնքի բնակիչ կոմբայնավարը, ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում:

Ինչպես տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը, հայ դիրքապահների, ռուս սահմանապահների և համայնքի ղեկավարության ջանքերով կոմբայնավարը, ինչպես նաև կոմբայնը, վերադարձվել են հայկական կողմին:

--00--ԱՀ