Ախմախ ազգ ենք դարձել. գնացողը թող գնա Հայաստանից, մնացողներով հայրենիքը կկառուցենք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News

«Մենք ախմախ ազգ ենք դարձել, շատ ենք հետ գնացել»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասաց ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը։

Նրա համոզմամբ, ամեն ինչ սկսվում է կենցաղային վարքուկանոնից, նա, ով փողոցում սիգարետ է շպրտում, դավաճան է։

«Ով պետք է գնա, թող գնա Հայաստանից, մնացողները հայրենիքը կկառուցեն։ Ես այլևս չեմ ցավում արտագաղթի համար»,-ասաց արտիստը։

Ծատուրյանի պնդմամբ, Հայաստանի զարգացման գրավականը օրենքի գերակայությունն է, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ Նիկոլ Փաշինյանը գոնե երկու ամսով Ստալին դառնա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ