Ախթալայի «Սվինեց» թաղամասում «Օպելը» ընկել է ձորը, վարորդը տեղում մահացել է․ մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News

նկար

2021 թ. հուլիսի 17-ին՝ ժամը 09:35-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ Ախթալա քաղաքի «Սվինեց» թաղամասում «Օպել» մակնիշի ավտոմեքենան ձորն է ընկել:

Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ հուլիսի 16-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Ախթալա քաղաքի Թումանյան փողոցում՝ կամրջին չհասած, 55-ամյա տղամարդն իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, գլորվել ձորը և տեղում մահացել: 

Կատարվում է նախաքննություն:

նկար
նկար

--00—ԼՄ