Դուրս եմ գալիս աշխարհի Գավաթի խաղարկությունից. Լևոն Արոնյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 17, 24News

նկար

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը տեղեկացրել է, որ դադարեցնում է իր մասնակցությունը Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը: 

«Մեծ ափսոսանքով ստիպված եմ հայտնել, որ դուրս եմ գալիս ՖԻԴԵ-ի աշխարհի Գավաթի 2021 թվականի խաղարկությունից: Ունենալով շատ բարձր ջերմություն և տոնզիլիտ, չնայած խաղալու իմ ցանկությանը, ստիպված եմ ռացիոնալ լինել և իմ, ու մյուս խաղացողների առողջությունը դնել առաջին տեղում:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՖԻԴԵ-ի նախագահ պարոն Դվորկովիչին՝ ինձ ամեն հարցում օգնելու համար:

Խնդրում եմ հոգ տարեք ձեր մասին, հույս ունեմ՝ մրցաշարը կշարունակվի առանց դժբախտությունների: Խոստանում եմ շուտով առողջանալ և վերադառնալ շախմատի զարմանահրաշ աշխարհ»,- գրել է Արոնյանը:

--00—ԼՄ