Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News

․

Հուլիսի 15-16-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ցեխակույտի մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա։

--00--ԱՀ