Ամստերդամում Շառլ Ազնավուրին նվիրված ֆիլմ են ցուցադրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News 

Ազնավուր

Հուլիսի 14-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Դավիթ Միրզախանյանն Ամստերդամի Eye Film Museum-ում ներկա է եղել Շառլ Ազնավուրին նվիրված՝ Aznavour, Le Regard de Charles վավերագրական ֆիլմի նախադիտմանը, որը կազմակերպվել էր Ամստերդամի Alliance Francaise կենտրոնի նախաձեռնությամբ և դեսպանության աջակցությամբ։

Այս մասին տեղեկանում ենք Նիդերլանդներում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։ Լեգենդար շանսոնիեի կյանքի մասին պատմող ֆիլմը նկարահանվել է վերջինիս անձնական արխիվում պահվող, իր իսկ կողմից տարբեր տարիներին կատարված տեսաձայնագրությունների հիման վրա։

Հուլիսի 15-ից ֆիլմը ցուցադրվելու է Նիդերլանդների կինոթատրոններում։

  --00—ՄՀ