Հունիս ամսին գրեթե հանրապետության բոլոր շրջաններում եղել է շատ ուժեղ երաշտ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News

երաշտ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը երաշտային պայմանների վերլուծություն է ներկայացրել։

2021 թվականին Արարատյան դաշտում և Մեղրիում ուժեղ (2-րդ կարգի) և շատ ուժեղ (1-ին կարգի) երաշտը սկսվել է ապրիլի երկրորդ տասնօրյակից, իսկ նախալեռնային և լեռնային առանձին շրջաններում (Ուրցաձոր, Աշտարակ, Եղվարդ, Թալին, Շորժա և այլն) ուժեղ (2-րդ կարգի) և շատ ուժեղ (1-ին կարգի) երաշտը` ապրիլի երրորդ տասնօրյակից։

Հարավային և հյուսիսային նախալեռնային շրջաններում դիտվել է միջին (3-րդ կարգի) և թույլ (4-րդ կարգի) երաշտ։
Լեռնային շրջաններում թույլ երաշտ է արձանագրվել մայիսի երրորդ տասնօրյակում։

Բարձր լեռնային շրջաններում երաշտ չի եղել։

Հունիս ամսին, գրեթե, հանրապետության բոլոր շրջաններում եղել է շատ ուժեղ (1-ին կարգի) երաշտ, բացառությամբ մի քանի կայանների, որտեղ շատ ուժեղ (1-ին կարգի) և ուժեղ (2-րդ կարգի) երաշտը սկսվել է հունիսի վերջին տասնօրյակին։
Լեռնային և բարձր լեռնային շրջանների մի քանի կայաններում (Ճամբարակ, Գյումրի, Ամասիա, Ծաղկահովիտ, Սեմյանովկա) հունիսի առաջին և երկրորդ տասնօրյակին դիտվել են թույլ (4-րդ կարգի) և միջին (3-րդ կարգի) երաշտային պայմաններ։

--00—ՄՀ