Պայմանագրային զինծառայողը Volkswagen-ով բախվել է ճանապարհի եզրային քարերին. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News

․

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում Գյումրիի բնակիչ,  29-ամյա Գևորգ Հակոբյանը իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 64-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի եզրային քարերին, տեղեկացնում է Shamsyan.com–ը:

Վթարի հետևանքով վարորդ Գ. Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Կայքի տեղեկություններով՝  վարորդը ծառայում է  ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

--00--ԱՀ