Երկօրյա այցով Հայաստան է ժամանելու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News

Միշել

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է. 

«Հուլիսի 16-ին տարածաշրջանային այցի շրջանակներում երկօրյա այցով Հայաստան է ժամանելու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Այցի նպատակն է վերահաստատել Հայաստանում բարեփոխումների արդյունավետ իրականացման շարունակականությանն աջակցելու ԵՄ պատրաստակամությունը, ինչպես նաև՝ նպաստել տարածաշրջանային կայունությանը:

Այցելության ընթացքում Շառլ Միշելը հանդիպում կունենա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ»:

--00--ԱԹ